Տավուշի ջրային զարկերակի անխնա աղտոտումը

Աղստևը սկիզբ է առնում Փամբակի լեռներից, ունի 133 կմ երկարություն: Տավուշի մարզի տարածքում նրան են միանում Գետիկ, Ոսկեպար, Բլդան, Կիրանց և այլ վտակներ: Continue Reading

Ինչ տվեց ինձ “Քաղաքացիական լրագրության” դասընթացին մասնակցությունը

citizen journalismԾանոթացա ինձ համար շատ հետաքրքիր մի նոր աշխարհի հետ, որն ինձ, ճիշտ է, ուղեկցում էր ողջ կյանքի ընթացքում, բայց երբեք մտքովս էլ չէր անցել բացել վարագույրն ու մտնել ներս:  Ես միշտ կարծում էի, որ դա ինձանից հեռու կանգնած ինչ-որ վերացական մի աշխարհ է, որտեղ մուտք գործելու համար հարկավոր է մի անհասանելի անցաթուղթ:

Բայց մեր դասընթացը կոտրեց իմ մեջ այդ կարծրատիպը: Ես հասկացա, որ դա բոլորին հասու, շատ հետաքրքիր մի միջոց է` ուղղակի արտահայտվելու, նկարագրելու այն ամենը, ինչ տեսնում ես քո` բոլորից տարբեր, առանձնահատուկ ձևով, կիսվելու քեզ ուրախացնող, հետաքրքրող, մտահոգող,  անհանգստացնող և առավել ևս` վիրավորող դեպքերի ու իրադարձությունների մասին: Դասընթացը սովորեցնում է, որ հենց դա է կյանքում ճիշտ ճանապարհը, և անգամ պարտադրում, որ այդպես վարվես, որովհետև դու դրանով արտահայտելու ես շատերի կարծիքը և նույնիսկ` թաքնված կամքը: Որ դու չես կարող այլ կերպ վարվել, քանի որ հենց քեզ է տրված այդ գիտելիքը և հնարավորությունը: Continue Reading

Social Media Strategies for Advocacy and Targeted Communications

Աղստև գետն աղտոտում են

Քաղաքացիական լրագրողները փոխում են իրականությունը. iRegion ծրագրի ամփոփումը Եղեգնաձորում

Մարտի 21-ին Եղեգնաձորում ամփոփվեց iRegion ծրագրի արդյունքները, որին մասնակցում էին միաժամանակ Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի բոլոր քաղաքացիական լրագրողները:

Անցկացվեց բլոգ-էքսպո, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան լավագույն բլոգ գրառումներին՝ վիզուալիզացված ցուցադրության միջոցով:

 iRegion-ը մեկնարկել է 2012թ. հուլիսին՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում, ապա  շարունակվել է նաև Տավուշի և Արագածոտնի մարզերում:  

 iRegion-ը շոշափելի արդյունքներ է ունեցել: Առողջական խնդիրներ ունեցող մի պատանու մասին գրած քաղաքացիական լրագրողի նյութն արձագանք է գտել լայն մեդիայում, որի արդյունքում տղային ամանորյա նվեր է մատուցվել. իր երազած նոթբուքը:

Եվրասիա համագործակցության տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ քաղաքացիական լրագրությունը մեր մոտ այնքան է զարգացել, որ պաշտոնական լրատվամիջոցներն այն օգտագործում են որպես աղբյուր: «Երբ մենք տեսնում ենք, թե քաղաքացիական լրագրության շնորհիվ ինչպես են զարգանում քաղաքացիական շարժումները, դա նշան է, որ ինչ-որ բան փոխվում է»,- ասաց նա: Continue Reading

Արարատի ցեմենտի գործարանն առանց ֆիլտրացիոն համակարգի

concreteՎերջին տարիներին Արարատ քաղաքը դարձել է մաքուր և լուսավոր: Բայց բնակիչները շարունակում են բողոքել քաղաքի փոշուց: Պատճառը Արարատ քաղաքում գործող ցեմենտի գործարանն է, որի գործունեության հետևանքով առաջացած փոշին աղտոտում է Արարատ քաղաքի ու մոտակա գյուղի օդը:

Արարատի բնակիչների մեծ մասը համոզված է, որ, եթե այդ պատճառով դիմեն համապատասխան մարմինների, իրենց բողոքն անպատասխան է մնալու, քանի որ գործող ֆիլտրացիոն համակարգն էլ կարգին չեն աշխատացնում:  «Երևի գումար են խնայում, դրա համար էլ չեն միացնում»,- ասում է քառասունամյա Կարինեն, ով վաղուց շնչառական հիվանդություն է ձեռք բերել: Continue Reading